ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմով Նոյեմբերյանում է: Իր քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հույս հայտնեց, որ նոյեմբերյանցիները զգացել են հեղափոխությունն ու այն հասել է Նոյեմբերյան.
«Լոռու մարզի մի քանի գյուղեր ասում են՝ հեղափոխությունը մեզ մոտ չի ասել: Հույս ունեմ գոնե դուք զգացել եք հեղափոխությունը, հույս ունեմ, որ Ձեզ մոտ հասել է հեղափոխությունը»:
Փաշինյանի խոսքով՝ նախկինում իրեն շատ են ասել, թե ինչու ինքը հեղափոխության չի գնում և ինքը միշտ պատասխանել է, որ հեղափոխություն կլինի այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին կցանկանա:
«Հեղափոխությունը տեղի ունեցավ այյն ժամանա, երբ ՀՀ քաղաքցիները զգացին, որ իրենք կարող են դա անել, իրենք պատրաստ են այդ քայլին: Հիմա նոր փուլ է, հիմա տնտեսական հեղափոխության ժամանակն է, և այն նույնպես կարող է տեղի ունենալ միայն, եթե Ձեզնից յուրաքանչյուրը մասնակցի դրան»:
Կարդացեք նաև՝ Չեմ հիշում հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին՝ հոկտեմբերյան. Փաշինյանն անեկդոտ պատմեց