▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռու փոխմարզպետը հարվածել է պարեկին ու պոկել ուսադիրները

Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանի մասնակցությամբ միջադեպ է եղել:

Hraparak.am-ի հետ կապված քաղաքացին փոխանցել է, որ Լոռվա փոխմարզպետը իր աչքի առաջ հարվածել է պարեկին ու պոկել նրա  ուսադիրները:

«Իսկ պատճառը եղել է վեճը, որը ծագել է պարեկի ու փոխմարզպետի միջեւ այն պատճառով, որ փոխմարզպետը մեքենան երկրորդ շարքում է կայանել, իսկ պարեկի դիտողությունից հետո, իրեն արտոնյալ համարելով, վիճաբանության է բռնվել ու հարվածել նրան:

Լրատվամիջոցի աղբյուրն ասել է, որ իր տպավորությամբ փոխմարզպետին տարել են ոստիկանության բաժին:

«Դեպքի առթիվ փորձեցինք պարզաբանում ստանալ ոստիկանությունից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Քիչ առաջ տեղեկացանք նաեւ, որ ոստիկանությունում տեղի ունեցածը որակել են որպես  ոստիկանի օրինական պահանջը չկատարել ու ընդամենը վարչական տուգանք են գրել»,- գրում է լրատվամիջոցը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին