▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն՝ օկուպացված Արցախում․ այցելել է Վարանդա և Շուշի

Բելառուստը մտադիր է օկուպացված Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կառուցել: Ինչպես հայտնում է ԲելՏԱ-ն, այս մասին օկուպացված Շուշի քաղաքում լրագրողներին ասել է Բելառուսի ճարտարապետության և շինարարության նախարար Ռուսլան Պարխամովիչը։

Նա ընդգծել է, որ Բելառուսն ու Ադրբեջանը մի քանի տարի շարունակ համագործակցում են շինարարության ոլորտում:

«Հիմա մենք պայմանավորվել ենք մի նոր լուրջ քայլի շուրջ, մենք նախատեսել ենք կոնկրետ բնակավայր՝ գյուղատնտեսության նախարարության մեր գործընկերների հետ միասին, քանի որ այստեղ շատ կարևոր է մարդկանց ապահովել ոչ միայն հարմար բնակարաններով, այլև նրանց աշխատանքի համար արժանապատիվ տեղերով»,- ասել է Պարխամովիչը։

Փոքր քաղաքը կկառուցվի օկուպացված Ակնայի շրջանում և նախատեսված կլինի 420 ընտանիքի համար։ Ճարտարապետության հարցում կզգացվի բելառուսական կոլորիտը:

Նշենք, որ բելառուսական պատվիրակությունը, երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ, երեկ ժամանել է Բաքու: Այսօր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ, մեկնել է Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Վարանդա և Շուշի:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին