▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուրը՝ իբր ԱԻՆ Տավուշի մարզային ՓԾ աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում, չի համապատասխանում իրականությանը

ԱԻՆ-ը հայտնում է, որ սոցիալական հարթակում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ԱԻՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։

«Պաշտոնապես հայտարարում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ ԱԻՆ-ը շարունակում է արդյունավետ և սերտորեն համագործակցել ԶՈՒ-ի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից»,- կոչ է անում ԱԻՆը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին