▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լո՞ւրջ ես ասում, Բաբկե՛ն...Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի գրառումը. «Հասարակությանը 2018 թ-ից սկսած սևերի և սպիտակների բաժանած, հասարակության ընդդիմադիր շերտին՝ հարյուր հազարավոր մարդկանց, 5-րդ շարասյուն և ռսի գործակալ անվանող, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն վարկաբեկող և իրեն սպասարկող խուժանների միջոցով եկեղեցու դեմ արշավներ կազմակերպող, պետական մակարդակով հազարավոր ֆեյքեր պահող և հարյուրհազարավոր ընդդիմադիրներին ամենավերջին վիրավորանքը և հայհոյանքները տվող, երկիրը պարտության և նսեմացման տարած, Արցախը Հայաստան է ճղճղացող, բայց Արցախը թուրքին նվիրած, ստախոս, կեղծարար, ընդդիմադիրների մահով առաջինը հրճվանք արտահայտած (Արմեն Գրիգորյանի մահով հրճվում էին հազարավոր նիկոլականներ), հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառած և Հայաստանի և հայության դեմ այլ չարիքներ գործած իշխանության ներկայացուցիչ Բաբկենին դուր չի եկել այն, որ ընդդիմադիրները «իրենց իրավունք են վերապահել մեր հազարավոր հայրենակիցների անվանել անհայրենիք, անուղեղ, նախիր և այլն». որոնք մասնակցել են Գյումրիում երեկ տեղի ունեցած Թաթայի համերգին... Իյա, իրո՞ք... Կամ ասում է. «Հայրենիքն առաջին հերթին մարդիկ են, ու հայրենիքը սիրողը չի կարող այսքան ատել ու պախարակել իր հայրենակցին»... Լո՞ւրջ ես ասում, Բաբկե՛ն...
Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմնակիցներին և ֆեյքերին վիրավորելու հազարավոր ընդդիմադիրների...
Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել թերուս ՆիկոլիԴ հայտարարել, որ «կշինի» ընդդիմադիրներին...
Բաբկե՛ն, ո՞վ էր թույլ տվել ձեզ 3 միլիոնանոց հասարակությանը պառակտել ու բաժանել սևերի և սպիտակների....
Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմնակիցներին անվանարկել մեր ԵԿԵՂԵՑԻՆ և հազարավոր հայ հավատացյալների...
Բաբկե՛ն, ո՞վ է թույլ տվել ձեր կողմակիցներին հազարավոր ընդդիմադիրներին անվանել թուրքերի շահերը սպասարկող, 5-րդ շարասյուն կամ ռսի գործակալ...
Այս շարքը կարող եմ շատ երկար շարունակել...
Բաբկե՛ն, ասում ես «Միգուցե կա՞նգ առնեք: Էս ամենը ոչ մի օգուտ չի տալիս ու լավ բանի չի բերելու: Եթե պոզիտիվ չեք կարող կամ չեք ուզում մտցնել, գոնե նեգատիվ շաղ մի տվեք՝ հատկապես, եթե դրա համար ոչ մի ծանրակշիռ պատճառ չկա»:
Բաբկե՛ն, իսկ միգուցե կանգ առնի ձեր դավաճան ու ապիկար թիմը, որն այլ խոստումներով եկավ իշխանության և խայտառակ պատերազմից հետո հանրությանը խաբելով այն պահեց ու հիմա երկիրը տանում է բացահայտ կործանման...
Բաբկե՛ն, ասում ես պատճառ չկա հիմա նեգատիվի համա՞ր...
Այսինքն, քո համար շատ նորմալ էր, որ ՆիկոլԴ Արցախը հանձնեց Ադրբեջանին ու հիմա կտոր-կտոր Հայաստանն է հանձնում Ալիևին... Չփորձես համոզես, որ դա այդպես չէ. դիմացինդ՝ ես, ձեր ընտրազանգվածը չեմ, որ հավատամ ՆիկոլիԴ ամեն մի անասունությանը և հիմարությանը, որ գնում այստեղ-այնտեղ արտաբերում է. թե բա ամեն ինչում նախկիններն են մեղավորը...
Բաբկե՛ն, մինչև ՆիկոլԴ նույնիսկ Ադրբեջանի 4 նախագահները չգիտեինլ, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս կամ որ Տավուշի մարզի գյուղերը կամ Տիգրանաշենն Ադրբեջան է... Հիմա հասկանում ես, որ ՆԻկոլԴ թուրքից թուրք է...
Բաբկե՛ն, ի՞նչ եղավ 1991 թ-ի Ալմա Աթայի դեկլարացիայով և 1976 թ-ի քարտեզներով սահմանազատումը... Ինչո՞ւ եք խաբում հանրությանը ու չեք բացահայտում, որ Ալիևը այն նետել է աղբարկղը և 4 գյուղերը ստանալուց հետո մտադիր չէ Հայաստանին մի միլիմետր հող վերադարձնել... Իսկ ՆիկոլԴ էլ կփորձի տգետների շարունակել համոզել, որ տալով խուսափում է պատերազմից... Բայց մինչև ե՞րբ է տալու ՆիկոլԴ ու ո՞ւմ հաշվին.....
Բաբկե՛ն, «чья бы корова мычала, а твоя бы молчала»....
Բաբկե՛ն, հանրությանը պառակտելը, հասարակության տարբեր շերտերի մեջ թշնամանք մտցնելը, ատելության գեներացումը, սուտը ու կեղծիքը տարածելը, հայհոյելը և վիրավորելը ձեր դավաճանախմբի ամենակարևոր ձեռքբերումն է, որի շնորհիվ էլ քայլիստներդ շարունակում եք ձեր սև գործը Հայաստանի ու հայության դեմ»:

***

 

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը՝ ստորև․ «Երեկ աչքովս մի քանի, մեղմ ասած, վատ գրառումներ ընկան՝ Գյումրու երեկվա համերգի մասին:
Որոշ «ուլտրահայրենասերներ» իրենց իրավունք են վերապահել մեր հազարավոր հայրենակիցների անվանել անհայրենիք, անուղեղ, նախիր և այլն՝ միայն այն պատճառով, որ նրանք «հանդգնել են» մասնակցել Թաթայի համերգին:
Գլխանց ասեմ. ձեզ չեմ վիրավորելու, ոչ էլ թույլ եմ տալու գրառմանս տակ վիրավորանքներ հնչեն:
Բայց ինձ հետաքրքիր է՝ որտեղի՞ց ձեր մեջ այսքան չարություն՝ ձեր սեփական հայրենակիցների նկատմամբ: Որտեղի՞ց այդքան հանդգնություն, որ որոշեք՝ ով ինչ անի կամ չանի, ուր գնա, իրեն ինչպես պահի, ինչպես ապրի...
Թե բա՝ «Արցախը, Կիրանցը, մնացած խնդիրները... ո՞նց կարելի է գնալ համերգի ու ուրախանալ»:
Այսինքն ի՞նչ, ձեր ակնկալիքը ո՞րն է, որ Հայաստանում մարդիկ մշտապես սգի մեջ լինեն ու տխո՞ւր, չուրախանան, ոչ մի ուրախ առիթի կամ միջոցառման չմասնակցեն, որ ոչ մի դրական բան տեղի չունենա՞ մեր երկրում՝ նոր տարվա միջոցառումներից մինչև գինու փառատոն, կամ համերգ: Որ մարդիկ չապրե՞ն...
Ինչո՞ւ եք ամեն ինչ հակադրում իրար, սևացնում: Մինչև ե՞րբ, ի՞նչ է դա տալու:
Կամ՝ դուք էդպե՞ս եք անում. ձեր հարազատների ծնունդ կամ հարսանիք չեք նշում, ձեր երեխաներին տեղ չեք տանում, համերգ ու թատրոն, ֆուտբոլ կամ սրճարան չեք այցելում, ուրախ երաժշտություն չեք լսում, լսելիս երբեք չեք պարում, անգամ ծափ չեք տալիս, հանգստանալու չեք գնում, երբեք չեք ծիծաղում, միշտ մռայլ եք՝ հայրենիքի ցավը ձեր սրտում:
Եթե անգամ այդպես է (ինչը խիստ կասկածելի է), ոչ ոք ձեզ իրավունք չի տվել «դատել» ու վիրավորել ձեր հայրենակիցներին, որոնք ոչ մի վատ բան չեն արել: Իսկ ձեր մտքով անցե՞լ է, որ ձեր ասած «անհայրենիքների» կամ «նախիրի» մեջ կան նաև մարդիկ, որոնք որդի կամ եղբայր են կորցրել պատերազմում կամ երկրաշարժի ժամանակ, առողջություն են կորցրել, տուն են կորցրել.... Թե՞ ոմանց սիրտն ավելի շատ է ցավում, այնքան շատ, որ սրճարաններում գարեջուր վայելելու ընթացքում, մինչև ուտելիքը բերելը, ժամանակ չեն կորցնում ռազմահայրենասիրական խրատներ տալու համար ու ձեր հայրենակիցներին վիրավորելու համար:
Հայրենիքն առաջին հերթին մարդիկ են, ու հայրենիքը սիրողը չի կարող այսքան ատել ու պախարակել իր հայրենակցին:
Հայկական սոցմեդիան՝ տարածվող նեգատիվի, վիրավորանքների, թույնի ու չարության ծավալով երևի աշխարհում առաջին տեղում է արդեն:
Միգուցե կա՞նգ առնեք: Էս ամենը ոչ մի օգուտ չի տալիս ու լավ բանի չի բերելու: Եթե պոզիտիվ չեք կարող կամ չեք ուզում մտցնել, գոնե նեգատիվ շաղ մի տվեք՝ հատկապես, եթե դրա համար ոչ մի ծանրակշիռ պատճառ չկա:
Հ.Գ. - Շնորհակալություն ՖեստիՎառի կազմակերպիչներին և իրականացնողներին՝ մեր հայրենակիցներին դրական լիցքեր հաղորդելու համար»

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին