Եվա Ռիվասը Հայաստանում է. ահա այսպիսի լուր էր վերջերս տարածվել: «Օրեր առաջ մտերիմ ընկերներիցս մեկի ծննդյան տարեդարձին էի: Միջոցառման ընթացքում «ֆեյսբուքյան» էջումս նկարներ էի տեղադրել ու նշել, որ գտնվում եմ Երեւանում: Շատերը կարծել էին, թե Հայաստան եմ եկել, բայց, ցավոք, այդպես չէ. պարզապես ես գտնվում էի Մոսկվայի «Երեւան» ռեստորանում: Համենայնդեպս, իմ գալուստը Հայաստան սարերի ետեւում չէ»,-Բրավո.am-ի հետ զրույցում պարզաբանում է երգչուհին:
Խոսելով կարիերայի մասին, նա նշել է, որ այս պահին նոր տեսահոլովակների, ֆոտոսեսիաների եւ մենահամերգ կազմակերպելու աշխատանքներ են տարվում: «Կարիերաս երկրորդ շնչառություն է ստացել: Մեծ ցանկություն ունեմ ծննդյանս օրը` հուլիսի 13-ին, Երեւանում մենահամերգ տալ, սակայն համոզված չեմ, որ այս կարճ ժամանակահատվածում կհասցնեմ պատրաստվել: Այնուամենայնիվ, կանեմ հնարավորինս»,-ասել է Եվա Ռիվասը` խոստանալով, որ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է լինելու:
Իսկ նրա անձնական կյանքում «լուրջ փոփոխություններ» են տեղի ունեցել, ինչի մասին, երգչուհին դեռևս չի ցանկացել խոսել: