▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լուսակերտ»-ը մնաց բանկին

Բիզնես շրջանակներում լուրեր կան, որ «Լուսակերտի» թռչնաֆաբրիկան վարկի դիմաց մնացել Է հայաստանյան բանկերից մեկին: Այս մասին գրումէ «Հայկական ժամանակ»-ը և հիշեցնում, որ սույն թռչնաֆաբրիկան դեռ մոտ 2 տարի առաջ Աժ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, «Մաքս գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը վաճառեց «Դվին» կոնցեռնին:

Կոնցեռնի սեփականատեր Ռաֆիկ Սարգսյանը թերթի թղթակցի հարցին՝ ճի՞շտ Է, որ «Լուսակերտը» վարկի դիմաց մնացել Է բանկին, պատասխանել Է. «Գիտեք, նախ, «Դվին» կոնցեռնին չի վաճառել Խաչիկ Մանուկյանը, բայց ինչքան գիտեմ, բանկին է մնացել: Հիմա ոնց որ թե վաճառել են արդեն»: Բայց դուք չէի՞ք գնել թռչնաֆաբրիկան, հարցին Սարգսյանը պատասխանել է. «Չէ, ես ուղղակի որ փորձ ունեի, մասնակցում էի կառավարմանը: Ֆաբրիկան, ես ինչքան գիտեմ, աշխատում է և լավ էլ աշխատելու է: Գնողների անունները չգիտեմ, որ ասեմ, բայց իմ հետ ոչ մի կապ չունի»:

Ըստ փաստաթղթերի, «Լուսակերտը» գնել էր «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ն, որի համասեփականատերը Ռ. Աարգսյանի դուստրն է՝ Գայանե Սարգսյանը:

Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա հմարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին