▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողական հետաքննությունը բացահայտում է, թե ում է իրականում պատկանում այս տունը

Աստված վկա, եթե պարզվեր, որ այդ տունն Արթուր Բաղդասարյանինն է, ապա…

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ես քաղաքական գործիչ Արթուր Բաղդասարյանին առանձնացրել եմ այլ քաղաքական գործիչներից, որի համար կան հիմնավոր պատճառներ: Պատճառներից թերևս ամենակարևորներից մեկն այն է, որ նա հարստություն չի դիզել թալանի, պետական միջոցների յուրացման, մարդկանց կեղեքելու և հարստահարելու միջոցով:

Հետևաբար այսօր, երբ մամուլում կարդացի, որ Արթուր Բաղդասարյանը 2 մլն.դոլարանոց տուն ունի, ինքս ինձ ասացի.«Եթե այս ամենը ճիշտ է, ապա Աստված վկա, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ իմ ընթերցողներից»: Ուստի, որոշեցի անձամբ լրագրողական հետաքննություն անցկացնել: Երբ գնում էի այդ հասցեով, «FILAGO» taxi-ու վարորդ Արայիկ Միսակյանն ինձ ասաց, որ իզուր պետք չի հասնել այնտեղ, քանի որ նա համոզված է, որ այդ տունն Արթուր Բաղդասարյանինը չէ, այլ «Ընտանեկան լոտո»-ի գործադիր տնօրեն Վարդգես Վարդանյանինն է:

Ավելին՝ վարորդն ասաց, որ վերջինս այդ տան շինարարության նույնիսկ առաջին քարի դրմանն է մասնակից եղել: Եվ ինքը մինչև շինարարության ավարտն Արթուր Բաղդասարյանի մասին ո´չ լսել է, ո´չ էլ նրան անձամբ տեսել է այդ տարածքում: Ինչևիցե, ես որոշեցի շարունակել իմ հետաքննությունը:

Տեղ հասնելուն պես՝ փորձեցի կապ հաստատել տան տիրոջ հետ, սակայն դարպասի վրա տեղադրված «դամաֆոնով» ինձ պատասխանեց Վ.Վ-ի մայրը՝ Էլյանորա Վարդանյանը: Երբ ես նրան հարցրեցի, թե այս շքեղ տունն ինչ կապ ունի Արթուր Բաղդասարյանի հետ, նա վրդովված ինձ պատասխանեց. «Այս տունն առաջին իսկ օրվանից իմ տղայինն է եղել, ի՞նչ կապ ունի Արթուր Բաղդասարյանն այս տան հետ, ես չեմ հասկանում»:

Ինչպես ասում են՝ մայրերը երբեք չեն ստում:

 

Հ.Գ.

Որոշ լրագրողներին…. Հարգելինե´րս, երբ ապատեղեկատվություն եք տարածում, թե այս տունը Բաղդասարյանինն է, գոնե չալարեիք նմանատիպ մի հետաքննություն էլ դուք անցկացնեիք: Միգուցե այդ ժամանակ գոնե ամոթի զգացում կապրեիք:

 

Կարեն Թումանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին