▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրագրողները չեն կարողանում կապ հաստատել Կառավարության լրատվականի հետ. ցուցաբերվում է ընտրողաբա՞ր մոտեցում

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հասկանալի էր չէ՞, որ իմ դեմ մի քանի տասնյակ ոստիկաններ հանած անձի ասուլիսին չէին կանչելու: Վաղ առավոտից էլ կառավարության լրատվականում զանգերին պատասխանող չկա: Ինչ ասես...»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի՝ հունվարի 10-ին, Նիկոլ Փաշինյանը կպատասխանի ԶԼՄ-ների հարցերին: «Ի տարբերություն նախորդ ասուլիսների, որոնք տեղի էին ունենում առցանց ձևաչափով, այսինքն՝ ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները գրավոր տարբերակով էին ուղարկում հարցերը, այս անգամ ասուլիսը նախատեսված է լրագրողների հարցերին առերես պատասխանելով»,- նշել էր լրատվամիջոցը:

Այսօր արդեն լրագրողները բարձրաձայնում են, որ չեն կարողանում կապ հաստատել Կառավարության լրատվական ծառայության հետ և որ ցուցաբերվում է ընտրողաբար մոտեցում:

  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին