▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած․․․

Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ժանտախտի օրոք քեֆ ենք անում մի համատարած,

Լրբերը վերցրին իրենց երեսից դիմակն ամոթխած,

Սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին,

Դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի....

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ  գրել է․ «Նիկոլը դասական պոպուլիստ է, հիշում եք, չէ՞։
Նշանակում է` այսօր հրապարակի կենտրոնում 12 միլիոն դոլարը վառելու ծիսական երեկոն շատ ավելի դուրեկան է ժողովրդին, քան այդ գումարով գնվելիք զենքը, կահավորվելիք դիրքերը կամ պատշաճ ժամանակակից հանդերձանք ունեցող զինվորը։
Ցանկացած ժողովուրդ է, սակայն, այդպիսին։ Թողես իրենով, վարի կգնա։ Մեր ժողովրդի դժբախտությունն էլ հիմա այն է, որ իրեն թողել են իրենով»։

Ես չեմ կարող սա ո՜չ ողջունել, ո՜չ՝ շնորհավորել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին