▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լրջագույն ջանքեր են գործադրվել`զորամասերում քարոզչության որևէ դրսևորում բացառելու նպատակով. ՊՆ-ն հերքում է

ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է դեկտեմբերի 6-ին «Նախընտրական բուտերբրոդներ` Սիսիանի զորամասում» վերնագրով հրապարակված հոդվածում տեղ գտած պնդումներն այն մասին, թե «Սիսիանում տեղակայված զորամասում օրերս նախընտրական բուտերբրոդներ են բաժանվել» (մեջբերում):

 

 

 

 

 

 

 

Պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ լրջագույն ջանքեր է գործադրել` նախընտրական շրջանում զորամասերում քաղաքական քարոզչության որևէ դրսևորում իսպառ բացառելու նպատակով, ինչի վերաբերյալ խստիվ հանձնարարականներ են տրվել բանակային բոլոր ստորաբաժանումների հրամանատարական կազմերին:

 

 

 

 

 

 

Հանձնարարականի պատշաճ կատարումը գտնվում է ՊՆ և ԶՈւ ղեկավարության ամենօրյա վերահսկողության տակ: Ցավում ենք հոդվածում տեղ գտած ապատեղեկատվության համար և, հետագայում նմանատիպ թյուրիմացություններից խուսափելու նպատակով, ևս մեկ անգամ կոչ անում ՀՀ զինված ուժերին վերաբերող տեղեկատվություն տարածելիս օգտվել պաշտոնական աղբյուրներից, կամ ճշտել այն պաշտպանության նախարարության համապատասխան ծառայությունից:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ շատ կարճ ժամանակա­հատվածում երեք կուսակցու­թյուն փոխած, նախկին ՀՀԿ- ական, մինչև հոկտեմբերի 3-ը ԲՀԿ-ական, հիմա արդեն «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ցուցակում հայտնված Կարեն Համբարձումյանի հայրը՝ Հովիկ Համբարձումյանը, օրերս Սիսիանի զորամասում բուտերբրոդ­ներ է բաժանել զինվորներին, որ զինվորները ընտրեն իր որդուն: 

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին