Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ այժմ ԼՂ հակամարտության կարգավորման համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել, նշել է.

«Երեկ մենք երկարատև զրույց ունեցանք Ադրբեջանի նախագահի հետ: Մենք զգացինք բանակցությունները վերսկսելու և կառուցողական լուծումներ փնտրելու նրա անկեղծ տրամադրվածությունը:

Ռուսաստանը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի մտերիմ գործընկեր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կանի ամեն ինչ՝ փոխզիջման հասնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծելու ուղղությամբ»,- հայտարարել է Լավրովը ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում:


