▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ. Պեսկով

Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը ցանկացած երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի Հայաստանի ու Ադրբեջանի հետ:

Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով բանակցությունների հաջորդ փուլում Թուրքիայի ներգրավվելու հնարավորության մասին հարցին: 

«Այստեղ կարևոր է միայն երկու երկրների տեսակետը. նկատի ունեմ պատերազմող երկրներին՝ Ադրբեջան և Հայաստան: Միայն պատերազմող երկրները կարող են տալ համաձայնություն կամ ցանկանալ այս կամ այն երկրի մասնակցությունը բանակցություններին»,- նշել է Պեսկովը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին