▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է Մատաղիսի հրետակոծման տեսանյութը

Հակառակորդը ոչ միայն իր սադրիչ գործողություններով շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով` ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ:

Այս մասին հայտնում են ԼՂՀ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից և հիշեցնում, որ այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էին ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին:

Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին