▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած զինվորի մոր անօգնական ճիգերը․ ձայն բարբառո հանապատի

Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ զինվորների ձեռք բերած առողջական խնդրիների, սխալ բժշկական օգնություն ցույց տալու պատճառով մահվան կամ հաշմանդամության հասցված զինվորների հարազատները մնացել են փաստի առջև։ ՀՀ-ում չկա որևէ պետական մարմին, որը օգնի և աջակցի նման խնդիրներով մարդկանց։ Դա է փաստում բանակում քաղցկեղով հիվանդացած Սուրեն Ասլամազյանի մայր Թամարա Թորոսյանը։ Ումի՞ց կարող է Թամարա Թորոսյանը օգնություն պահանջել, երբ նրա որդին ծառայել է հայոց բանակում, ծառայության վերջին ամիսներին առողջական վիճակը կտրուկ վատացել է, ախտորոշել են արյան քաղցկեղ։ Զինվորի բուժումը արտասահմանում կազմակերպելու համար պահանջվել էր 60000 եվրո։ Ծնողները չեն կարողացել գտնել այդքան գումար։ Զինվորը մահացել է։ Զինվորի մահից հետո ՀՀ կառավարությունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերել տնակում ապրող, սարսափելի անօգնական վիճակում գտնվող զինվորի ընտանիքին։ Միգուցե ծանր զինվորական ծառայություն չտանելու դեպքում նրա որդին ողջ լիներ։ Ի դեպ մայրը չի հավատում, որ որդու մահվան պատճառը արյան քաղցկեղն է, քանի որ նա հայոց բանակին լիարժեք առողջ զինվոր է տվել։
Օֆշորային գոտում ընկերություն գրանցած, ոսկու և ադամանադի հանքեր գնած, Հայաստանում թաղամասեր, պողոտաներ ու կանգառներ զավթած իշխանավորներ, երբեմն հիշեք, որ Հայաստանում նման մարդիկ էլ կան, ում զավակները գիշերուզօր նաև ձեր հանքերի, ձեր կապիտալների պահպանության համար են դառնում հաշմանդամ, ձեռք են բերում առողջական խնդիրներ, որոնք երբեմն հանգեցնում են մահվան։
Ցոփության և շվայտության մեջ ապրող իշխանական վերնախավին և բարձրաստիճան հրամանատարներին ուզում ենք հիշեցնել, որ այս ժողովրդով է նրանց գեներալ և նախարար լինելը։ Եթե դուք ոչնչացնում եք ձեր ժողովրդին անգթությամբ, էլ ինչ սպասենք մեր թշնամիներից։ Ավելորդ չենք համարում այդ ամենը հիշեցնել Մեծն լոռեցու խոսքերով․
Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով
Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Հեղինակ` Քնքուշ Ուռհայեցի

Վանաձոր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին