▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը

Մահացել է Րաֆֆի Հովհաննիսյանի մայրը` Վարդիթեր Կոճոլոզեան ՅովհաննէսեանըՏիկին Վարդիթերը և նրա քույրՆազիկըցեղասպանությունը վերապրած Հովակիմ և Խնկուհի Կոճոլոզեանների զավակներն են, ովքեր գաղթել են Էրզրումից և Օրդուից: Իր ծննդավայրի մասին քաղցր հուշերն ու մտորումները տիկին Վարդիթերը ամփոփել է իր հեղինակած «Ձիթող դաշտի Կարնոյ» գրքումԳաղթից հետո  Կոճոլոզեանները սկսել են իրենց կյանքը նորովի կառուցել Ուկրաինայի Խարկով քաղաքում։  Ավելի ուշ` 1949թ., նրանց ընտանիքը մեկնեց Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաք և անմիջապես ինտեգրվեց հայ համայնքին։

/filemanager/uploads/2021/11/week-4/raffi_mayr.JPG

Սանգերի միջնակարգ դպրոցում մեկ տարի սովորելուց հետո Վարդիթերը մեկնեց Ֆրեզնո նահանգ, այնուհետև՝ UC Սան Ֆրանցիսկո 1954-ին, այն ժամանակ, երբ քիչ կանայք էին ընդունվում բժշկական դպրոցներ: Նրան շնորհվել է մագիստրոսի կոչում 1958 թվականին՝ Ռիչարդ  Յովհաննէսեանի հետ ամուսնությունից մեկ տարի անց: Դոկտոր Կոճոլոզեան Յովհաննէսեանը մասնագիտացած էր ներքին բժշկության ոլորտում Հարավային Կալիֆորնիայի Kaiser Permanente բժշկական խմբի և հիվանդանոցի կազմում ավելի քան 40 տարի: Նա 4 զավակներիՐաֆֆի, Արմեն, Անի և Կարո Հովհաննիսյանների մայրն էր և տասնչորս երիտասարդների տատիկ։

Տիկին Վարդիթերը ակտիվ գործունեություն է ծավալել համայնքային և մասնագիտական տարբեր կազմակերպություններում և 1988թ.-ին Հայաստանում տեղի ունեցած մեծ երկրաշարժի ժամանակ եղել է առաջին կամավորներից մեկըտեղում տրամադրելով բժշկական օգնություն: Նա նաև մի քանի առաքելություն է իրականացրել արցախյան առաջին հակամարտության թեժ պահին՝ օգնելով խնամել վիրավորներին և նրանցից ոմանց ուղղաթիռով ուղեկցել ԵրևանՏիկին Վարդիթերը եղել է համեստ հերոս մարտիկ, ով երբեք չի փնտրել ուշադրություն, հրապարակայնություն կամ անձնական շահ: Նա հպարտանում էր հայ ազգի անհատական և հավաքական ձեռքբերումներով, սակայն սուր զգում էր Հայոց ցեղասպանության չսպիացած վերքերը և դրա շարունակական հետևանքները:  

Բոլորիս սիրելի տիկին Վարդիթերի կորուստը անասելի ցավ պատճառեց բոլորիս: Ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու ընկերներին` մաղթելով նրանց ոգու կորով այս անդառնալի կորուստը հաղթահարելու համար:

 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին