Shamshyan.com-ը գրում է. 20-ամյա Սամվել Ավետիսյանին ընդամենը անվասայլակ է պետք: Մեկ տարուց ավելի այս տղան վեր չի կենում իր անկողնուց: Հիվանդությունը սկիզբ է առել զորամասից: Ինչպես ինքն է ասում, ծառայության ընթացքում իրեն ամրակցված հրազենով անզգուշաբար վնասվածք է ստացել պարանոցի հատվածում: Ծայրահեղ ծանր վիճակում նախ տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, այնուհետեւ Երեւանի Մուրացանի հոսպիտալ: Այստեղ Սամվելն 9 ամիս գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, որից հետո բուժումը շարունակել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Երկու բժշկական հիմնարկներում էլ Սամվելն ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը եւ իր շնորհակալությունն է հայտնում հոսպիտալի ու Կարմիր Խաչի բուժանձնակազմին, որոնց շնորհիվ ինքը դուրս է եկել մահվան ճիրաններից: Սամվելը չի ուզում միլիոնավոր դոլարների բուժում, ինքը չի ուզում, որպեսզի հանգանակություններ արվեն համերգների տեսքով, նրան անվասայլակ է պետք, որպեսզի տնից դուրս գա ու աշխարհը տեսնի այնպիսին, ինչպիսին հիշում է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում.