▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակունցը՝ դիպուկահարների, Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման և Վճռաբեկի դատավոր չընտրելու մասին

Այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձել է երեկ ԱԺ շենքում դիպուկահարների առկայությանը։

«Վստահ եմ, հիշում եք, որ նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որ ստացել էին իրենք։ Կարծում եմ, դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել»,- հայտարարել է Մակունցը։

«Անվտանգության հետ կապված՝ որոշումների կայացումը մեր դաշտում չէ և իրավապահ մարմիններն իրենք են, իրավիճակը գնահատելով կամ իրենց ունեցած տեղեկատվության հիման վրա, միջոցառումներ ձեռնարկում»,- հավելել է նա։

Մակունցը խոսել է նաև Փաշինյան-Ծառուկյան հնարավոր հանդիպման մասին և այն մասին, թե ինչու ԻՔ-ականները չընտրեցին Վճռաբեկ դատարանի դատավորի։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին