▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մալխաս» ջազ խումբը հանդես է եկել Կրեմլում

Լևոն Մալխասյանը և իր խումբը պատիվ են ունեցել հանդես գալու մոսկովյան Կրեմլում կայացած համերգին` նվիրված էր «Գազպրոմի» 20-ամյակին: Հանդիսատեսի շարքերում ներկա էին բազմաթիվ պատվավոր և բարձրաստիճան հյուրեր: Համերգը վարում էին Ալեքսանդր Մարշալը և Իլոնա Բրոնևիցկայան: Համերգի առաջին մասում ելույթ ունեցան ռուս էստրադային երգիչներ, «Բոլշոյ տեատր»-ի բալետի մենակատարներ, նաև արտիստներ Բելառուսից, Ղազախստանից և Ուկրաինայից:

Հայ ջազմենները ամփոփեցին համերգի առաջին մասը: Լևոն Մալխասյանը, Նիկողայոս Վարդանյանը, Վահագն Հայրապետյանը, Արման Ջալալյանը և Արամոն ներկայացրեցին 8 րոպե տևողությամբ ինքնատիպ մի սուիտ, որի ընթացքում հնչեցին հատվածներ Արամ Խաչատրյանի, Դյուկ Էլլինգտոնի ստեղծագործություններից և հայկական ժողովրդական մեղեդիներից:

Համերգի երկրորդ մասում հանդիսատեսն ունկնդրեց իտալացի տենոր Անդրեա Բոչելիին և համաշխարհային ռոք աստղ Սթինգին: Այս մասին գրում է armenianjazz.am-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին