ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր էջում գրում է.
«Երբ մարդիկ սովոր չեն իրականությանը նայել և մեղավոր են դարձնում այլոց։ Մենք դասեր չենք քաղում եղած դեպքերից, այլ ողբում ենք, ծնկներիս ծեծում, զոհ դառնում, փոխանակ կանգ առնենք և հասկանանք, թե ամեն մեկս որտեղ ենք անգործ եղել, որ մեզ կամ յուրայինիս վրա ձեռք են բարձրացնում։ Չէ, պատմությունն էլ դաս չէ մեզ համար, ամեն օրն էլ դաս չէ, քանի որ մենք մեզ խաբել ենք սովորեցրել, մենք ուրիշին էլ ենք խաբում։
Երեկ գրեցի արդեն, որ ՀԱԿ, ֆեմ խմբերը և ԼԳԲՏ համայնքը կրկին ակտիվացել է, քանի որ հարց եմ տվել «Արդյոք, բացի այն որ մայրը զոհ էր, ոչ մի մեղք չունի կատարվածի համար, քանի որ իր երեխային ծեծել են պարբերաբար, ինչպես վկայում են հարևանները, և նա լռել է»։ Կարծում եմ, հասկանում եք ինչ ասել է «մայր»։
Մարդիկ, բնական է, հարցի էության մեջ խորանան ի՞նչ անեն, չէ՞ որ շատերը նաև ներկա և ապագա մայրեր են, կարող է իրենց էլ տեսնեն հարցի մեջ։ Ավելի հարմար են գտնում սքրին անել այդ գրածս, այլ գլխագրով տարածեն և իրենց գրառման մեջ մի փունջ վիրավորանքներ համեմեն և հետն էլ ինձ վառեն, մանդատս պահանջեն, որքան կարող են փորձեն ավելի ցավոտ բառ ասեն։
Չէ մարդիկ, ես դրանից չեմ նեղանում, բայց ես փոքրիկ էքսպերիմենտով բացահայտում եմ հասարակության ծպտյալ բռնարարներին։
Վերանայե՛ք ձեր վարքագիծը, ես դրանից չեմ տուժում, այ բայց դուք կամաց-կամաց վեր եք ածվում բռնություն կիրառող անձի, որոնցից ես կարծես՝ պետք է պաշտպանվեմ։
Հ. Գ. մանդատս պահանջելու գրառումները հավանում է նաև մեր պատգամավորներից մեկը, ում ներկայությունը դահլիճում արդեն ինձ համար պատվաբեր չէ, բայց չի հասկանում, որ ես ելնեմ էլ իմ ընտրողը իրեն ձայն չի տա»:
Դիտեք նաև՝


