▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկահասակ ամուսնության դեմ.«Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է` առաջիկայում Հայաստանում պարտադիր կրթության շեմը 9-ամյայից պետք է բարձրացվի 12-ամյա ուսուցման: Թե այս նորամուծությունն ինչպես կանդրադառնա հատկապես մարզերում մեծ տարածում գտած աղջիկների՝ վաղ հասակում ամուսնությունների վրա, պարզ կդառնա առաջիկայում: Իսկ մինչ այդ, Տավուշի մարզում մանկահասակ շատ աղջիկներ դպրոցում ուսումը տարբեր պատճառներով կիսատ թողնելով՝ ամուսնանում, դեռատի հասակում մայրանում են: Ահավասիկ, նման բազում օրինակներից մեկը: Տավուշի մարզի Կողբ գյուղում հաշվառված, պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Գեւորգ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով քսանմեկ  տարին լրացած անձ, 2014թ. հունիսի 16-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1999թ. օգոստոսի 4-ին ծնված աղջկա հետ եւ փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ: Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (Քսանմեկ տարին լրացած անձի կողմից պարբերաբար սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ): Սույն  հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով: Գ. Վարդանյանի  նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս քրեական գործով դատավարությունն այժմ ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում: 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ»  թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին