Նորվեգիայի մանկապարտեզներից մեկի դաստիարակչուհուն աշխատանքից ազատել են այն բանի համար, որ նա մանկապարտեզի 3-6 տարեկան մի քանի երեխաների թույլ է տվել խմել իր արյունը: Պարզվում է` կինն իր հետ մանկապարտեզ սեփական արյունով լցված անոթ է բերել: Բժիշկները կնոջից արյան փորձանմուշ էին վերցրել` հետազոտություններ անցկացնելու համար: Հետաքրքրասեր փոքրիկները դաստիարակչուհուն խնդրել են թույլ տալ փորձել արյան համը, և կինը «սիրահոժար» թույլ է տվել: Հիմա բժիշկները հետազոտում են երեխաներին` պարզելու համար` արդյոք նրա՞նք ՁԻԱՀ-ով կամ հեպատիտով չե՞ն վարակվել. այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխաներին իր արյունն է խմեցրել
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին