Ռուսաստանի Ամուրի շրջանում այսօր ձերբակալվել են մանկատան, այսպես կոչված, դաստիարակներին, ովքեր դաժանաբար ծեծում էին ու ծաղրում մանկատան սաներին և այդ ամենը նկարահանում բջջային հեռախոսով:
Պարզվել է, որ աղջիկները մանկատան ավագ սաներից էին, ովքեր միաժամանակ զբաղվում էին երեխաների դաստիարակությամբ:
Մանկատան աշխատակիցները ոստիկաններին հայտնել են, որ տեսանյութը համացանցում հայտնվելուց և գործը ոստիկանություն հասնելուց հետո են միայն իմացել, թե ինչեր են տեղի ունենում իրենց հաստատությունում: