▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը բուժման նպատակով Ֆրանսիա չի տեղափոխվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Դատարանը մերժեց ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Դատարանը մերժեց միջնորդությունն՝ հայտարարելով, որ փաստական որևէ տվյալ և հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանն այդ հիվանդությունը չի կարող բուժել նաև Հայաստանում:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Պաշտպանը նշել էր, որ  Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը: Նա դատարանին հիշեցրել էր, որ ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը շաքարային դիաբետ ունի. շուրջ 20 տարի բուժում է ստացել Ֆրանսիայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին