▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանը դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն սուր ցավերի պատճառով դարձյալ տեղափոխվել է բ/կ

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանն ուրբաթ օրը սեփական դիմումի համաձայն դուրս է գրվել հիվանդանոցից, գնացել տուն, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ Շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

Այս մասին ասել է նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ հավելելով, որ դրանից հետո նա նորից տեղափոխվել է հիվանդասենյակ, գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

«Առողջական վիճակում փոփոխություն չկար, այդ պատճառով նա որոշեց գնալ տուն: Բժիշկները նրա գնալուց առաջ թուղթ են վերցրել, որ գնում ես բացառապես քո պատասխանատվության տակ, որովհետեւ դա չի եղել բժիշկների ցանկությունը կամ թույլտվությունը։ Պարզվեց, որ բժիշկները ճիշտ էին։ Տնային պայմաններում մարդը չի կարող ապաքինվել»,- ասել է Մկրտչյանը։

Արսեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ լավագույն հիվանդանոցում չեն կարողանում ապահովել Գրիգորյանի հիվանդությունների դեկոմպեսացիան, խնդիր է դրված ապահովել գոնե կայուն վիճակը, ինչը եւս, ըստ նրա, չի հաջողվում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին