Այսօր՝ հունիսի 25-ին, դատական նիստի ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունն վատացավ: Նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը դատարանից խնդրեց, որպեսզի բժիշկը գտնվի նիստերի դահլիճում և նրան թթվածին տրամադրվի:

Դատարանը փորձեց ընդմիջել նիստը, սակայն պաշտպաններն ասացին, որ դրա անհրաժեշտությունը չկա:
Հիշեցնենք, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է նրա և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը:
Մանվել Գրիգորյանը դատարան է բերվել շտապօգնության մեքենայով:


