Լրագրող Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.
«Իմ ունեցած տեղեկություններով ՀՀ գործող իշխանությունները հրաժարվել են կատարել Արցախի հերոս, Ֆիզուլի, Հորադիզ, Թալիշ ու Արեգասար ազատագրած Մանվել Գրիգորյանի վերջին կամքը և նրան հուղարկավորել Եռաբլուր զինվորական պանթեոնի՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին մոտ գտնվող հողակտորում (որը կա), և հուղարկավորությունը կկայանա հերոսի հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։

Ասելու ու մեկնաբանելու բան էլ չի մնում։ Բավարարվեմ Վազգեն Սարգսյանի՝ Մանվելին ժամանակին ձոնած բաժակաճառով…»:
Մանվել Գրիգորյանի նխկին օգնական Մեսրոպ Մանուկյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, իր հայրենի Արշալույս գյուղի եղբայրական գերեզմանոցում։ Նա չի մեկնաբանել, թե ինչու է այդպես որոշվել:


