ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխել են տուն, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր:

Այս մասին հայտնում է Lurer.com-ը, ում հետ զրույցում հայտնել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
«Նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել և տեղափոխել են տուն, թեպետ վիճակը շարունակում է ծանր մնալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տանն էլ կան վերակենդանացման սարքավորումներ, որոշում կայացվեց՝ նրան տուն տեղափոխել»,- նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր հունիսի 9-ին:
Մանվել Գրիգորյանը դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում


