▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային ծառայությունում աշխատելու հնարավորություն՝ երիտասարդ մասնագետների համար

 

 

 

Կայացել է Պետական եկամուտների կոմիտեի հայտարարած մրցույթի առաջին փուլը

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը նոր կադրերով համալրելու գործընթացը: Այդ նպատակով մարտի 28-ին կայացել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնների համալրման մրցույթի թեստավորման փուլը: Մրցույթի ժամանակացույցը, հարցաշարը և բոլոր մանրամասները սահմանված կարգով նախապես հրապարակվել են ՊԵԿ պաշտոնական կայքէջում:

 

 

Մրցույթի մասնակիցներն իրենց ուժերը փորձել են միաժամանակ մի քանի թափուր պաշտոնների համար: Ընդհանուր առմամբ, ՊԵԿ-ը ստացել է մասնակցության մոտ 300 հայտ:

Թեստավորումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, ինչը թույլ է տալիս բացառել ցանկացած միջամտություն` հավասար պայմաններ ապահովելով բոլոր մասնակիցների համար: Թեստը լրացնելուց անմիջապես հետո գնահատականները հայտնվում են համակարգչի էկրանին:

Անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները երկրորդ փուլում մասնակցելու են հարցազրույցի:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին