▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում.«ՀԺ»

 

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչներն այլեւս չեն թաքցնում, ավելին՝ արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում։
Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետեւյալը. «Այսօր Խորհրդային միության վերաձեւած եւ կատարելագործված տարբերակ  է ստեղծվում, եւ արվում է  ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։ Եվ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն։ Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատեւել»։

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական իշխանական քարոզչության «էլիտայի» ներկայացուցիչներն այլեւս չեն թաքցնում, ավելին՝ արդեն բաց տեքստով խոսում են այն մասին, որ Մաքսային միությունը Խորհրդային միությունը վերականգնելու նպատակ է հետապնդում։

Կրեմլի «ագիտբրիգադայի» կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ ռուսական Առաջին ալիքի կազմում գործող «Օդնակո» լրատվական-վերլուծական խմբի գործադիր տնօրեն Անդրեյ Սորոկինը, մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է բառացիորեն հետեւյալը.

«Այսօր Խորհրդային միության վերաձեւած եւ կատարելագործված տարբերակ  է ստեղծվում, եւ արվում է  ամեն ինչ հին սխալները չկրկնելու համար»,- նկատի ունենալով Մաքսային միությունը եւ Եվրասիական տնտեսական միությունը՝ ասել է Սորոկինը։ Իսկ ԽՍՀՄ-ի վերականգնումը, ըստ Սորոկինի, Ռուսաստանի պատմական միսիան է։ Եվ այդ միսիան կատարելու համար Պուտինը, ըստ վերլուծաբանի, օգտագործում է իր ունեցած բոլոր ռեսուրսները՝ գազը, ռազմամթերքը եւ այլն։ Վերջինս նաեւ կարծիք է հայտնել, որ առանց Եվրասիական տնտեսական միության Ռուսաստանը չի կարող գոյատեւել»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին