▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսիմ Հակոբյանից ցանկանում են ազատվե՞լ. «Իրավունք»

«Մեկ-երկու ամիս առաջ շրջանառության մեջ հայտնվեցին խոսակցություններ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանի եւ կոմբինատի հիմնական սեփականատերերի միջեւ ֆինանսական ինչ-ինչ խնդիրների պատճառով բավական բարդ, նույնիսկ թշնամական հարաբերություններ են առաջացել։
Ավելին, որ հիշատակված սեփականատերերը ձգտում են ազատվել Մ. Հակոբյանից։ Եվ ահա վերջին օրերին էլ այդ լուրերը հարստացել են նոր մանրամասներով, որ մինչեւ գարնան վերջերը պարոն Հակոբյանը պարտադրված է լինելու լքել կոմբինատի տնօրենի պաշտոնը։ Բայց նաեւ նույն մասնագիտական աղբյուրներն այն կարծիքին են, որ որոշակի քայլերի դեպքում Մ. Հակոբյանը կարող է խուսափել այդ ճակատագրից, սակայն այդ ելքերը նա իր ուժերով դեռ չի կարողացել գտնել։
Թե որքանով են վերոնշյալ խոսակցությունները համապատասխանում իրականությանը, փորձեցինք պարել Մաքսիմ Հակոբյանից, ով, ըստ էության, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը։

«Ի՞նչ գործ ունեք, կլքեմ, կթողնեմ, առաջ կգնամ, թե հետ կգամ։ Գործ չունեք այդպիսի բաների հետ»»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Իրավունք» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին