Դուք ամեն օր ոտքով Մարաշից իջնում եք կենտրոն, դա առողջությա՞ն համար եք անում, մարդկանց հետ շփվելո՞ւ, թե այլ բանի համար: Aravot.am-ի հետ զրույցում այս հարցին ի պատասխան «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ճշտեց.
«Ամեն օր չէ: Արդեն մի քանի տարի է, որ փորձում եմ առողջ ապրել, մարզված լինել, թեև միշտ չէ, որ ստացվում է: Ես նախընտրում եմ քայլել, եթե ուշանում եմ՝ հանրային տրանսպորտ նստել: Բայց քայլելը նաև հնարավորություն է տալիս մաքուր օդ շնչել, մարզվել, և, իհարկե, եթե քաղաքացի կա, որ իր պահանջը ունի, քննադատությունը, խնդրանքը, մեկ-մեկ նաև՝ զորակցության արտահայտումը, դա ինձ համար անհրաժեշտ է: Բայց PR նոր շրջանառությունը, որ կա՝ Րաֆֆին գնաց ինքնաթիռի մեջ ինչ-որ մի բան արեց, և դա PR էր, մինչդեռ ինքը գնում էր հորը շնորհավորելու, Րաֆֆին գնաց Բաքու՝ ինչ-որ բան անելու համար, թեև Բաքու ես հրավիրված էի... Կյանքում որոշ բաներ լինում են իսկապես՝ բնական, առանց որևէ մեկի պլանավորման, և հատուկ նպատակ չի հետապնդում: Իմ քայլելը Երևանի փողոցներում դա իմ բնական վիճակն է: Մի քիչ դժվարանում եմ ձմռանը, մեկ-մեկ սահում և ընկնում եմ, ուրախ եմ, որ դուք չեք արձանագրում այդ պահը: Կարող եմ նաև ընկնել: Այդ ցավը ինձ նաև ուժ է տալիս»:
Մարաշից ոտքով իջնելիս Րաֆֆի Հովհաննիսյանը երբեմն սահում և ընկնում է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet