▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարաթուկ տուրիստական ընկերությունը «քցո՞ւմ» է քաղաքացիներին

Դեպքերի ներկայիս ընթացքը հուշում է, որ Մարաթուկ տուրիստական ընկերությունն արժանանալու է ռուսական «Լաբիրինթի» ճակատագրին, որի սնանկացման պատմությունը շատերն են հիշում, որի հետևանքով հազարավոր մարդիկ, վճարած լինելով տուրփաթեթի գումարը, ձեռնունայն մնացին: «Լաբիրինթի» դեպքում էլ ամեն ինչ սկսվեց հենց պետական մարմնի անգործությունից, «Մարաթուկի» դեպքում ինչ-որ վարույթ է սկսել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ ընկերությանը մեղադրելով անբարեխիղճ մրցակցության համար: Իսկ Ավիացիայի վարչությունից ասել են, որ «Մարաթուկը» տոմսեր վաճառելու թույլտվություն չունի, մինչդեռ նրանք վաճառել են տոմսեր, որոնք, ի դեպ, ինչպես այսօր պարզվեց, հրաժարվում են հետ վերադարձնել: Միաժամանակ, ընկերության ֆեյսբուքյան էջն անհետացել է, ասում են՝ Facebook-ի միջոցով ընկերությունից տոմսեր գնած քաղաքացիներին հարցերին պատասխանելուց խուսափելու համար:

Տխուր է, երբ միջին վիճակագրական քաղաքացին ողջ տարի գումար է խնայում ամռանը մարդավարի հանգստանալու համար, բայց նման ընկերությունները յուրացնում են մարդկանց փողը՝ կոպիտ ասած «քցելով» նրանց: Ինտուիցիաս հուշում է, որ «Մարաթուկը» հենց այդ ճանապարհով է գնում:

 

Ունենք Խնդիր ֆեյսբուքյան էջ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին