▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ ինչքան անխելք պիտի լինի, որ կողմ լինի այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան

«Նիկոլ Փաշինյանը ցանկացած մարդու կարա համբերությունից դուրս հանի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԳՇ-ի տարածած հայտարարությանը, որով ռազմական կառույցը պահանջել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

Խոսելով Փաշինյանի՝ երեկվա հանրահավաքի մասին, Մանուկյանը նկատեց, որ հավաքված մարդկանց թվում շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի քանի օլիգարխի աշխատողներ, որոնց բերել էին այնտեղ։ «Ոչ մի էներգետիկա չկար դրա մեջ, և զարմանալի է, որ վարչապետն ուզում է երթ հավաքի ու այդքան քիչ մարդ է գալիս։ Դա ցույց է տալիս, որ այն կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են, որոնք այս կողմում չեն, բայց այն կողմում էլ չեն՝ իրենց գլուխը պահելու համար համաձայնում են, երբ իրենց պարտադրում են գնալ ինչ-որ տեղ»,-նշեց Մանուկյանը։

«Իրավիճակ սրողը ՀՀ-ում Նիկոլ Փաշինյաննա։ Մարդ պիտի խելագար լինի, որ կողմ լինի այս իշխանություններին», լրագրողների հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին