▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ, ով խաբեց մահին

 

Ծանոթացեք, Արոն Ռալստոնն է, «Ինտել» ընկերության ինժեներներից: Մի օր Արոնը վեր կացավ, գնաց զբոսնելու և վերադարձավ հինգ օր անց՝ առանց աջ ձեռքի: Նա ինքն էր կտրել իր ձեռքը: Այս մարդը խաբեց Մահին:

Արոնը սիրում էր լեռնագնացությունը, քարանձավների մեջ իջնելը: Օրերից մի օր՝ միայնակ արշավի ժամանակ, երբ նա պարանով իջնում էր ինչ-որ նեղ ճեղքի մեջ, մի ահռելի քար գլորվեց ներքև ու իր տակ ճզմեց Արոնի ձեռքը: Նա մեն մենակ էր, քաղաքակիրթ աշխարհից շատ հեռու և առանց կապի միջոցի: Հինգ օր շարունակ նա ապարդյուն փորձում էր տեղից շարժել ժայռի կտորը: Սակայն ապարդյուն:

Նա հասկացավ, որ կմեռնի, եթե վճռական քայլերի չդիմի...Արոնը նախ ստիպված էր կոտրել իր ձեռքը՝ այն թեքելով հենց նույն քարի վրա, որի տակ այն ճզմված էր: Ապա եկավ ամենադժվար պահը. կտրել սեփական կենդանի մարմինը: «Բարեբախտաբար» Արոնի հետ էր իր հավատարիմ ծալովի դանակը: 

Դժբախտաբար՝ այդ հավատարիմ ծալովի դանակը մի շատ սովորական անորակ իր էր՝ էժանագին երկաթի կտոր: Մի քիչ դժվար է ասել, որ մարդը բախտավոր է, երբ սեփական ձեռքը կտրելու գործիք ունի, բայց դա այդ պահի ամենաճիշտ որոշումն էր: Ամեն դեպքում՝ Մահը չէր ուզում այդքան հեշտ հանձնվել:

Իր ձեռքի միսը փոքրիկ դանակով կտրելուց հետո Արոնը ստիպված էր օգտագործել աքցանը՝ պոկելու համար սեփական ջլերը, որ բթացած դանակը արդեն չէր կտրում: Հետո արդեն տված հարցազրույցում Ռալստոնը պատմում է, թե ինչպես իր ձեռքն արդեն սկսել էր փտել, երբ ինքը վերջապես պոկվեց քարից: 

Ի վերջո՝ Արոնը ազատվեց քարից, չարախնդաց Մահվան երեսին ու գնաց օգնություն գտնելու: Իսկ կորցրած ձեռքը նա փոխարինեց մագլցելու համար նախատեսված փոքրիկ հարմարանքով:

Աղբյուրը`charlesmagnussen.blogspot.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին