▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդասպանի անունով փողոց Հայաստանում չպետք է լինի

«Ի պաշտպանություն Կիևի Մայդանում կյանքի գնով պայքարող ուկրաինացիների, երեկ յուրօրինակ ակցիա է տեղի ունեցել Սպիտակ քաղաքում։ ՀՀ մի խումբ քաղաքացիներ «փոխել» են Սպիտակի՝ Յանուկովիչի անվան հրապարակի անունը:

Հայաստանի քաղաքացիներ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը և Մարիամ Մարգարյանը «Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակ» եռակողմ ցուցանակի վրա փակցրել են պաստառներ հայերեն և ուկրաիներեն հետևյալ գրառմամբ. «Սերգեյ Նիգոյանի անվան հրապարակ. Փոքր Մայդան»։ 

Հայաստանի քաղաքացիների ցասումը միանգամայն տեղին է. չի կարելի հանդուրժել, որ Հայաստանում փողոց լինի մարդասպանի անունով։
Հայաստանի կենտրոնական ու Սպիտակի քաղաքային իշխանությունները պարտավոր են արագ որոշում կայացնել։ Եթե անգամ, ինչ–ինչ պատճառներով, նպատակահարմար չհամարվի հրապարակը կոչել Նիգոյանի անունով, ապա կարելի է այլ անուն գտնել, որն իր մեջ կխտացնի հայ ու ուկրաինացի ժողովուրդների բարեկամությունը, ազատության նրանց ձգտումը։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին