Նոր տեղեկացա, որ Երևանի Մետրոպոլիտենի կողմից աշխատանքից ազատվել են 3 աշխատակիցներ, ովքեր միացած են եղել կուտակային դեմ բողոքի ակցիային: Իրոք որ մեր չինովնիկների սրիկայությունը սահման չի ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես նրանց բթամտությունը:
Նրանք չեն էլ գիտակցում, որ իրենց ձեռքով են սղոցում այն ճյուղը, որի վրա նստած են ու խոսքն ամենևին էլ արդար հասարակություն ունենալու պատրանքի մասին չէ: Սրանք չեն հասկանում, որ իրենք լցնում են համբերության բաժակը ու մոտեցնում են սոցիալական պայթյունը:
Լավ, ասենք էդ երեք հոգուն գործազուրդ դարձրեցիկ, հետո էլի 30 հոգում, հետո 300... վերջում էդ սաղ մարդիկ համալրելու են ձեզ ատող այն մարդկային ամբոխը, որը ուշ թե շուտ դուրս է գալու փողոց ու պահանջելու է ոչ թե աշխատանք կամ բարեկեցություն, այլ միայն ու միայն ձեր արյունն ու ունեցվածքը:
Ի դեպ, նոր կարդացի նաև, որ ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել է, որ 2013-ի դրությամբ 20 հազարից ավել հայաստասնցիների համար ՌԴ մուտք գործելն արգելված է ու ևս 170 հազարը գտնվում են սև ցուցակում ու հենց գան Հայաստան, էլ չեն կարողանա վերադառալ Ռուսաստան առնվազն մի քանի տարի:
Հետաքրքիր ա, մեր Կառավարությունը մտածե՞լ, թե ոնց ա էդքան մարդուն հետ պահելու բունտի՞ս: Աչքիս չէ, որովհետև դեռ մի բան էլ ավելացնում են դժգոհների թիվը: