▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ հոգնել են «պետք է» բառը լսելուց

«Մենք տեսնում ենք առաջընթաց»-ը պետք է ավելի հաճախ հնչի, քան թե «կգա ժամանակը և դուք կտեսնենք առաջընթաց»-ը, այ այդ ժամանակ ես կասեմ, որ ապրում են նորմալ երկրում, հոգնել ենք, զզվել ենք արդեն եթերային ծրագրերով, անիրականանալի խոստումներով ապրելով, ինձ հիմա է պետք, ոչ թե՝ կասկածելի հեռանկարում»: Այս ամենը ինձ ասեց իմ հարևանը Ռուսաստանի Դաշնություն արտագաղթելուց առաջ:


Հարգելի ընթերցող` մենք բոլորս հիրավի հոգնել ենք ապրել անիրականալի ակնկալիքներով, որը մեզ խոսք են տալիս: Հոգնել ենք, քանզի հնարավոր չէ ակնկալիքների սպասումներով պատասխան տալ քո դուռը ծեծող բանկերի աշխատողներին, կամ հարկադիրի կատարածուներին, քանզի ակնկալիքների սպասումով հնարավոր չէ վճարել կոմունալ վճարները և գնել օր օրի գնաճի ենթարկվող ապրանքներ: Այլևս ուղղակի հնարավորություն չկա սպասելու, թե երբ պետք է երկրի վիճակը լավանա. Կատարվել է ամենաահավորը, մենք կորցրել ենք մեր հավատը դեպի լավը:


Ցավալի է, բայց փաստ մենք նույնիսկ լավ լինելու նախադրյալներ չունենք....: Հասունացել է ժամանակը շատ արագ լավ բաներ տեսնելու, ոչ թե սպասելու: 
Մենք շատ ենք սպասել և երևի արժանի ենք, որպեսզի դեռ մեկ օր առաջ արդեն ամեն ինչ գնար դեպի լավը: Հակառակ դեպքում արտագաղթի չափերը կսկսեն ավելանալ երկրաչափական պրոգրեսիայով: Հակառակ դեպքում սա կվերածվի շղթայական ռեակցիայի և դրա դեմն առնելը կլինի գրեթե անհնար: Դեռ մինչև վերջերս անձամբ ես չէի հավատում արտագաղթի աճող չափերին, բայց երբ պատահականորեն հայտնվեցի Զաքյան փողոցի վրա /այդտեղից ավտոբուսներն են գնում դեպի ՌԴ/ հասկացա վիճակը ավելի քան լուրջ է: Ամեն մի պատեհ, կամ անպատեհ մանրուք կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի նորանոր մարդիկ հեռանան այս երկրից: Հեռու չգնանք և թող ծիծաղելի չթվա, բայց նույն Իշխան Զաքարյանի ելույթը ԱԺ-ում պատՃառ դարձավ ևս մի քանի տասնյակ ընտանիքների արտագաղթելու համար:
Հ.Գ Հարգելի իշխանություն շատ արագ է պետք գործել Հենց այդ «հիմա»-ի բացակայությունն է պատճառը, որ մարդիկ այլևս չեն հավատում ոչ մի բանի: Եթե Դուք կոնկրետ անելիքներ ունենք առանց վարանելու արեք, դրանով իսկ Դուք կկանխեք բավականին մարդկանց արտագղթելը:

 

Կարեն Թումանյան

replik.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին