▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու արժանապատվության խնդիր կա. Կառավարությունը դատապարտյալների տեսակցությունների թիվն ավելացրեց

 

ՀՀ կառավարությունն այսօր՝ հուլիսի 4-ին, իր նիստում հավանություն տվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրել տարվա ընթացքում առնվազն վեց կարճատեւ եւ երկու երկարատեւ տեսակցության իրավունք:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրինագծի նպատակը քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գործող կարգավորումներով նախատեսվում է տարվա ընթացքում տրամադրել առնվազն երեք կարճատեւ եւ մեկ երկարատեւ տեսակցություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելով հարցը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ասաց. «Ես գիտեմ, որ ՔԿՀ-ներում համապատասխան ենթակառուցվածքների խնդիր կա՝ մարդու արժանապատվությունը պաշտպանելու առումով: Եթե մտնենք ՔՀԿ-ների կարճատեւ եւ երկարատեւ տեսակցությունների սրահը, կտեսնենք, որ մարդկանց արժանապատվությունը պաշտպանելու խնդիր ունենք: Այնտեղ մենք շատ ծանր վիճակ ունենք, եւ ես խնդրում եմ ուշադրություն դարձնել այս խնդրի լուծմանը: Ես գիտեմ պատասխանը՝ որ փող չկա բյուջեում, բայց եթե մենք կարողանանք յուրաքանչյուր ոլորտում չարաշահումների առաջն առնել եւ միջոցներն արդյունավետ օգտագործել, շատ խնդիրներ կարող ենք լուծել»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Արտակ Զեյնալյանը խոստացավ հնարավորինս արագ լուծում տալ խնդրին՝ նշելով, որ դա իրենց ուշադրության կենտրոնում է: «Մենք աստիճանաբար պետք է անենք դա, ինչը պայմանավորված է եւ հնարավորություններով, եւ անձնակազմի ու դատապարտյալների քանակով»:

Կառավարությունում քննարկված մեկ այլ հարցեր` ստորև ներկայացված տեսանյութերով.

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին