Ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Ռուսաստանի ձայն» շոուի եզրափակիչում հայտնված երգչուհի Մարգարիտա Պոզոյանը, որը հայտնի է նաև բեմական Arishata անունով, «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե որքան գումարով է հնարավոր ապրել:
Գրում է 1in.am-ը. «Գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է նվազագույն սպառողական զամբյուղը: Բայց անգամ Մոսկվայում, այն, ըստ իս, այնքան էլ մեծ չէ: Այսօր շատ դժվար է ապրել նրանց համար, ովքեր որոնում են իրենց նպատակը, նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել կոպեկի համար: Ներկայիս եկամուտով դժվար է երեխա ունենալ: Իսկ առանց ընտանիքի չի լինի երջանկություն: Երբ կա փող, իսկ անձամբ դու առանց ընտանիք ես, ապա դա մեծ դժբախտություն է»,- պատասխանել է ծագումով հայ, ռուսաստանաբնակ երգչուհին: