▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Փաշինյանը` Աբովյանի ընտրությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աբովյանում կայացած ընտրություններին: Նա, մասնավորապես, գրել է. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Աբովյան քաղաքում իշխող կուսակցության թեկնածուի չընտրվելը միանշանակ ցույց է տալիս պետության վճռականությունը` բացարձակ ժողովրդավարության հասնելու բարդ ու խոչըդոտներով լի ճանապարհին: Որոշ ֆեյսբուքյան «վերլուծաբաններ» շտապում են անհիմն հետևություններ անել նմանատիպ քաղաքական զարգացումներից հետո, առանց հաշվի առնելու որ այսպիսի երևույթները չափազանց խորքային ազդեցություն են ունենալու, ու հանգեցնելու ազդեցիկ տեղական ու կառուցվածքային բարեփոխումների` հանուն ժողովրդավարության, ու որ ամենակարևորն է, այս բարեփոխումները լինելու են մնայուն»:

Հիշեցնենք, որ երեկ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում ԿԸՀ արդյունքներով՝ քաղաքապետ է ընտրվել Աբովյանի գործող ղեկավար Վահագն Գեւորգյանը, որը ստացել է 8453 ձայն, իսկ ՔՊ-ի թեկնածու Գրիգոր Գուլյանը ստացել է 8058 ձայն:

Կարդացեք նաև՝ Եկեք այսօրվա իրողությունները հին արշինով չչափենք. Նիկոլ Փաշինյանն՝ Աբովյանի ընտրությունների մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին