▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարիամ Փաշինյանը գրառում է կատարել

ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջապես ապրում ենք պատմության մի անկրկնելի ժամանակաշրջանում, երբ գնահատվում է անհատական ջանքը, աշխատասիրությունը, անհատի երջանկությունը և քաղաքացու անձնական ներդրումը պետության զարգացման գործում:
    

Նախկինում քարոզչությունը, անդադար տիրող կոռուպցիան ու կրիմինալը շողք էին գցում այն ջանքի վրա, որը նվիրում էին ՀՀ քաղաքացիները մեր պետության կայացման ու զարգացման գործընթացին:
     Անչափ հպարտ եմ ու պարտավորված, որ ծնվել եմ Չարենցի, Կոմիտասի, Մոնթեի ու մեր ժամանակի բոլոր հերոսների կերտած հայրենիքում:
     Շնորհավորում եմ բոլոր այն ՀՀ հպարտ քաղաքացիներին, ովքեր բարձր են պահում Հայաստանի պատիվը արտերկրում, ովքեր ստեղծագործում ու արարում են Հայաստանում ու ում աշխատանքի մասին այդպես էլ չենք լսում:
     Շնորհավոր տոնդ, իմ արդեն 28 տարի անկախ ու ինքնիշխան Հայաստան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին