Հաճելի նորություն աղջիկների համար,այսուհետ ձեր գեղեցկությունը ընդգծելու և խնամված լինելու համար Հայաստան է ներմուծվում բրիտանական հայտնի MeMeMe բրենդի կոսմետիկան: Այդ մասին հոգացել է երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը,ով հանդիսանում է բրենդի պաշտոնական ներմուծողը Հայաստանում: Երեկ Մոսկովյան 25 հասցեում տեղի ունեցավ MeMeMe Cosmetics London սրահի պաշտոնական բացման արարողությունը:
«Բրենդը բավականին լայն տարածում ունի ամբողջ աշխարհում`Եվրոպայում,Ամերիկայում,Ավստրալիայում: Հայաստանում դեռ չկար այդ բրենդը այդ իսկ պատճառով որոշեցինք ,որ պետք է լրացնել այդ բացը: Այս բրենդից օգտվում են նաև համաշխարհային աստղեր` Կիլա Նայթլին,Ջեսի Ջեյը ,ինչպես նաև Մեծ Բրիտանիայի դքսուհի` Քեյթ Միդլթոնը»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Մարիաննա Հովհաննիսյանը: Երգչուհու խոսքերով այս կոսմետիկական պարագաներից պետք է ունենա յուրաքանչյուր կին: Նաև հավելեց,որ չնայած իր բարձր որակին և մեծ տեսականուն կոսմետիկան իր մատչելիությամբ հասանելի է բոլորին:
Տեղեկացնենք նաև, որ բացի սրահում ներկայացված տեսականուց,այնտեղ գործում է փոքրիկ գեղեցկության սրահ, որտեղ մատուցում են դիմահարդարման և վարսահարդարման ծառայություններ:
Լուսանկարը` Kamoblog-ի
Հեղինակ` Անահիտ Հարությունյան