▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարկ, սերունդները քեզ կհիշեն քո Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռուներում. «Կոմեդի քլաբ»

«Կոմեդի քլաբ» երգիծական հաղորդման անդամներն իրենց ցավակցությունն  են հայտնել հայտնի հաղորդավար Մարկ Սաղաթելյանի մահվան առթիվ:

«Խոր վշտով տեղեկացանք Մարկի անժամանակ ու հանկարծահաս մահվան մասին: Դժվար է  մահախոսական շարադրել մի մարդու մասին, ով մեզանից շատերին 20 տարի առաջ սովորեցրել է հումոր շարադրել եւ մտածել ստեղծագործաբար, աշխատել պրոֆեսիոնալ բեմում, նմանակել, սուր եւ արագ իմպրովիզացիայով փայլել... փորձենք լինել կարճ ու բովանդակալից, ինչպես որ հարիր է քե´զ, Մարկ,

Դու թողեցիր խորը եւ առանձնահատուկ հետք ռուսալեզու հումորի, սատիրայի եւ երգիծանքի բարդագույն աշխարհում: Սերունդները քեզ կհիշեն քո Հայաստանի սահմաններից շատ ու շատ հեռուներում... թող Աստված քո հոգին լուսավորի...

Կոմեդի քլաբ.

Ա. Ջանիբեկյան

Գ. Մարտիրոսյան

Մ. Գալուստյան

Ս. Սլեպոկով

Գ. Խարլամով

Տ. Բատրուտդինով

Վ. Գալիգին

Ս. Սվետլոկով

Ա. Մոլոչնի

Ա. Լիռնիկ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին