▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմնավաճառի «թասիբը» պահած տաքսիստը կազատազրկվի.«Ժամանակ»

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աշոտ Կարապետյանի գործի դատական քննությունը:
Դեպքը տեղի է ունեցել Երեւանյան լճի հարակից տարածքում:
Այս հավաքատեղին շարունակում է քրեական տեսակետից «թեժ կետ» լինել մայրաքաղաքային համայնապատկերում եւ նորանոր ամբաստանյալներ է «մատակարարում» մայրաքաղաքային դատարաններին:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 4-ի կեսգիշերին 33-ամյա Աշոտ Կարապետյանը «Երեւանյան լճի» մերձակայքում միջամտել է իր մեքենայի ուղեւոր, մարմնավաճառ Նարինե Հ.-ի եւ Նորայր Հովհաննիսյանի միջեւ ծագած վիճաբանությանը:
Աշոտ Կարապետյանը բռունցքով երեք հարված է հասցրել Նորայրի ձախ աչքի ու այտոսկրի հատվածին՝ պատճառելով ճակատային թմբկության, ձախ աչքի ակնագնդի արյունազեղման, զուգակցված բաց թափանցող գանգուղեղային վնասվածքի, դիմային, գանգի ոսկրերի, ճակատոսկրի խրթեշի, ճակատային ծոցի հետին պատի, անցումով՝ առաջային գանգափոս, ձախից սեպոսկրի գծային կոտրվածքների ձեւերով վնասվածքներ, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթեւ աստիճանի սալջարդով, պնեմոցեֆալիայով: Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աշոտ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:
Մեղադրող դատախազ Տ. Հակոբյանը, ներկայացնելով մեղադրական ճառը, ասաց, որ դատարանն Աշոտ Կարապետյանին պետք է մեղավոր ճանաչի մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրողի՝ դատարանը պետք է հաշվի առնի, որ ամբաստանյալի խնամքին են 1, 5 եւ 7 տարեկան երեք մանկահասակ երեխաները: Նա ընտանիքի միակ կերակրողն է: Ինքնակամ ներկայացել է, տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարածի համար: Գործով ծանրացուցիչ հանգամանքներ ի հայտ չեն բերվել:
Այս ամենով հանդերձ՝ մեղադրողը միջնորդեց Աշոտ Կարապետյանին դատապարտել 4 տարի ազատազրկման»։

«Ժամանակ» թերթը գրում է. «Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ ընթանում է Աշոտ Կարապետյանի գործի դատական քննությունը:

Դեպքը տեղի է ունեցել Երեւանյան լճի հարակից տարածքում:Այս հավաքատեղին շարունակում է քրեական տեսակետից «թեժ կետ» լինել մայրաքաղաքային համայնապատկերում եւ նորանոր ամբաստանյալներ է «մատակարարում» մայրաքաղաքային դատարաններին: Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի ապրիլի 4-ի կեսգիշերին 33-ամյա Աշոտ Կարապետյանը «Երեւանյան լճի» մերձակայքում միջամտել է իր մեքենայի ուղեւոր, մարմնավաճառ Նարինե Հ.-ի եւ Նորայր Հովհաննիսյանի միջեւ ծագած վիճաբանությանը:Աշոտ Կարապետյանը բռունցքով երեք հարված է հասցրել Նորայրի ձախ աչքի ու այտոսկրի հատվածին՝ պատճառելով ճակատային թմբկության, ձախ աչքի ակնագնդի արյունազեղման, զուգակցված բաց թափանցող գանգուղեղային վնասվածքի, դիմային, գանգի ոսկրերի, ճակատոսկրի խրթեշի, ճակատային ծոցի հետին պատի, անցումով՝ առաջային գանգափոս, ձախից սեպոսկրի գծային կոտրվածքների ձեւերով վնասվածքներ, որոնք ուղեկցվել են գլխուղեղի թեթեւ աստիճանի սալջարդով, պնեմոցեֆալիայով: Տուժողի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալ Աշոտ Կարապետյանն իրեն մեղավոր է ճանաչել եւ միջնորդել, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:Մեղադրող դատախազ Տ. Հակոբյանը, ներկայացնելով մեղադրական ճառը, ասաց, որ դատարանն Աշոտ Կարապետյանին պետք է մեղավոր ճանաչի մեղսագրված արարքի՝ դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրողի՝ դատարանը պետք է հաշվի առնի, որ ամբաստանյալի խնամքին են 1, 5 եւ 7 տարեկան երեք մանկահասակ երեխաները: Նա ընտանիքի միակ կերակրողն է: Ինքնակամ ներկայացել է, տվել խոստովանական ցուցմունքներ, աջակցել հանցագործության բացահայտմանը, զղջացել է կատարածի համար: Գործով ծանրացուցիչ հանգամանքներ ի հայտ չեն բերվել:Այս ամենով հանդերձ՝ մեղադրողը միջնորդեց Աշոտ Կարապետյանին դատապարտել 4 տարի ազատազրկման»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի  այսօրվա  համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին