«Կոմայգին մաքրենք համասեռամոլներից» ստորագրահավաք ակցիայի շրջանակներում արդեն հավաքվել է 3000-ից ավել ստորագրություն»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին այսօր ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանը.տեղեկացնում է «Փաստինֆոն»: Նշենք, որ ստորագրահավաք ակցիան մեկնարկել է նոյեմբերի 6-ին՝ մի քանի երիտասարդական կազմակեպությունների նախաձեռնությամբ: Սակայն այս ընթացքում երիտասարդները հանդիպել են խոչընդոտների հենց մարմնավաճառների կողմից, ովքեր, ըստ երիտասարդների ասել են,թե «իրենց հացին վայիս են լինում», և որ այսօր պայքարում են համասեռամոլ մարմնավաճառների, վաղը կպայքարեն մարմնավաճառների դեմ։ Ավելին, ըստ բանախոսի, մարմնավաճառը նաեւ սպառնացել է, որ, եթե ակցիան շարունակվի, ապա ինքը կգնա ոստիկանություն և կասի, որ իրեն բռնաբարել են: Երիտասարդները նշեցին, որ իրենք պատրաստ են գիշերները հերթապահել այգում, որպեսզի համասեռամոլները չկարողանան իրենց գործունեությունը ծավալել։ Նախաձեռնության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին իրենց միջոցներով բարեկարգել այգին, որպեզի այն ծառայի իր նպատակին և ոչ թե համասեռամոլ մարմնավաճառներին: Նրանք առաջարկում են համասեռամոլների համար հասարակաց տներ բացել քաղաքից հեռու, ինչպես ժամանակին խաղատները քաղաքից դուրս բերվեցին: Նախաձեռնող խմբի մեկ այլ մասնակից Մելինե Յավրյանն էլ նշեց, որ իրենք պայքարում են, որ օրը ցերեկով մանկական զբոսայգի այցելած երեխաները ստիպված չլինեն «մաքրություն» անցկացնել այնտեղ: Հարցին, թե ինչ է պատճառը որ այս խնդիրը լուծում չի գտնում, Մելինե Յավրյանը պատասխանեց, որ մարմնավաճառներն ու համասեռամոլները գտնվում են պատկան մարմինների հովանավորչության ներքո: Հավելենք նաև, որ երիտասարդները քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակ են ուղղել կոմայգին համասեռամոլներից մաքրելու պահանջով և այժմ սպասում են արձագանքի:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում