«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին խորհրդարանական «Ելք» խմբակցությունը բոյկոտեց վեցերորդ գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստի այն հատվածը, երբ ելույթ էր ունենում Սերժ Սարգսյանը։ Ընդդիմադիրները դահլիճ մտան այն պահին, երբ հեռացավ Սերժ Սարգսյանը։
Սակայն պարզվում է, որ այն, ինչ չի կարելի Հայաստանում, թույլատրելի է դրսում։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ժամանակ, երբ ելույթ է ունեցել Սերժ Սարգսյանը, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ոչ միայն չի հեռացել դահլիճից, այլեւ կլանված լսել է նրա ելույթը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում