«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հերքում է լրատվամիջոցներից մեկում տարածված այն տեղեկությունը, թե ինքը և այլ կուսակցականներ հանդիպել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:
«Բարոյական և մարդկային տարրական նորմերից զուրկ մեկը տեղեկություններ է տարածել առ այն, որ «Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ:
Տեղեկացնում եմ, որ ԼՀԿ բոլոր հանդիպումները թափանցիկ են, հրապարակային և միշտ լուսաբանվող: Մի տրվեք անբարոյական ստեր տարածող քստմնելի արշավին:
Հուսով եմ, որ իրեն հարգող ոչ մի ԶԼՄ չի արտատպի այս նյութը:
Առողջ եղեք»,- գրել է Մարուքյանը: