Երևանի քաղաքապետարանում կայացավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդման արարողությունը: Արարողության ընթացքում ելույթ ունեցավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ելույթից հետո դիմելով Հայկ Մարությանին շփոթվեց՝ վերջինիս անվան փոխարեն տալով Էդմոն Մարուքյանի անունը:
Զավեշտալի վրիպակից հետո Նիկոլ Փաշինյանը կատակեց՝ նշելով. «Մարուքյանն անունս տվեց»:
Նիկոլ Փաշինյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում
Հավելենք, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնը ստանձնելու երդման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց կաթողիկոսը: