▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարշալ Բաղրամյանի կողմից տուն ստացած չարդախլվեցին հիմա անտուն է.tesankyun.am

tesankyun.am-ը գրում է. Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում բնակվում են  Ադրբեջանի Շամխորի շրջանի հռչակավոր Չարդախլու գյուղից  1988թ.  բռնագաղթածները: Զորականի 64-ամյա բնակիչ Լեւոն Պողոսյանն ավելի քան 7 ամիս անտուն է : Պողոսյանը  պատմել է,  որ եղել է անվանի ծանրամարտիկ, 1971թ. 60 կգ քաշային կարգում դարձել ԽՍՀՄ չեմպիոն, եղել  է նաեւ ԽՍՀՄ  զինված ուժերի առաջնության հաղթող: Նրա հաջողություններն ուրախացրել են ծագումով Չարդախլուից մարշալ Հովհաննես Բաղրամյանին: Մարշալը նրան  ինքնագրով  իր լուսանկարն է  նվիրել, նաեւ  բնակարան հատկացրել Երեւանում:  10 տարի առաջ Լեւոն  Պողոսյանը բաժանվել է կնոջից: Դրանից հետո դժբախտ պատահարից  Երեւանում մահացել է նրա 27-ամյա աղջիկը՝ որբ թողնելով իր երկու երեխաներին: Լեւոն Պողոսյանը 10 տարի առաջ տեղափոխվելէ  Զորական գյուղ, ուր բնակվում էին իր հայրն ու մայրը: Նրանք այժմ  մահացած են:  Լեւոնի միակ որդին՝ Անդրանիկը նախկինում ֆուտբոլիստ էր, հետո թողել է սպորտը, մեկնել Վլադիվոստոկ: Հայրն  ասում է , որ ինքը  երկար ժամանակ  Անդրանիկի  մասին լուր  չունի:

Լեւոն Պողոսյանի վկայությամբ ՝ 2013թ. հուլիսի 16-ի գիշերը  քամուց  էլեկտրական հոսանքի լարերն իրար են բախվել, դրա հետեւանքով  տանիքում հրդեհ է բռնկվել: Նա գիշերվա 3-ին արթնացել է, լսելով կրակից պայթող կղմինդրների ձայնը: Մինչ Նոյեմբերյան քաղաքից հրշեջների  ժամանելը  երկհարկանի տունն ամբողջությամբ այրված էր:  Ոչնչացել  է  նաեւ տան  ողջ գույքը, հրդեհից ընդհանուր վնասը կազմել է շուրջ 5 միլիոն դրամ:  Այրվել է  նաեւ մարշալ Բաղրամյանի նվիրած լուսանկարը:

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին